Մայրենի դասարանական

1. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:

Արևոտ

Այսօր արևոտ օր է։

Սա արևոտ ընտանիք է։

սառը

Այսօր սառը օր է։

Շուտով սառը պատերազմ կսկսվի։

շողալ

Այսօր արևը շողում է։

Դու շողում ես, երբ ժպտում ես։

լողալ

Այսօր ես առաջին անգամ կգնամ լողի։

Այսօր ես լողում էի ամպերի մեջ, որովհետև շատ ուրախ էի։


2. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:

Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է:

Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:

Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:

Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:

Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի:

3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

Leave a Reply