Մայրենի տնային
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
- Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:
- Պայծառ Գարուն
- Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝
- Գարունը այնքնա ծաղիկ է վառել-Գարնանը շատ ծաղիկներ են աճում։
- Իմ բացված սրտում հնչում է մի երգ-Գարնանը մարդիկ ավելի բարի են դառնում և իրենց սիրտը երգում է։
- Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
- Դուրս գրի՛ր մակդիրները:
քնքշորեն սիրել, անուշ փայփայել
- Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Երբ ես կարդացի ես հանգստացա։
Leave a Reply