Մարդ, ումից կարելի է անվերջ սովորել
Մարդ, ումից կարելի է անվերջ սովորել
Երբ ես փոքր էի, հայրս ինձ սովորեցրեց անել առաջին քայլերս։
Փոքր ժամանակվանից սկսած նա ինձ միշտ սովորեցնում է և ուղղում սխալներս։
Հայրս ինքը միշտ սովորում է։ Հենց ազատ ժամանակ է ունենում, զբաղվում է որևէ օգտակար բանով։
Բացի այն, որ նա շատ խելացի է, նա նաև բարի է ու հոգատար։ Ես նրանից սովորում եմ լինել բարի։
Ես գիտեմ, որ հետագայում, երբ մեծանամ, հիշելու եմ հորս ասած խոսքերն ու գործերը ու դրանք ևս ինձ սովորեցնեն ճիշտ ապրել ապագայում։
Ես շատ եմ սիրում հորս, որովհետև նա շատ խելացի մարդ է և ինձ փոխանցում է խելք։ Նա այն մարդն է, ումից ես սովորելու եմ ամբողջ կյանքումս։
Leave a Reply