Մայրենի

Գործնական քերականություն 

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Աղթամար կղզին Վանա լճի հարավ արևելքում է, մեկ ժամվա ջրային ճանապարհով է հեռու ցամաքից: Ծովը և բարձր, ապառաժոտ ափերը կղզին անմատչելի էին դարձնում ոսոխների համար: Գագիկը՝ Արծրունյաց 

առաջին թագավորը, հոյակապ շինություններով նոր կյանք տվեց Աղթամարին: Կղզին նրան փոքր թվաց՝ իր ընդարձակ նպատակներն իրականացնելու համար, ու նա ամբարտակով շրջանաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերածեց: Ժամանակի ընթացքում և՛ ամբարտակը, և՛ վիթխարի շրջապարիսպը, և՜ բարձր աշտարակներն ու բուրգերը ջրասույզ եղան:

Կարդալ, քննարկել 

Աշխարհ, շնորհ, ճանապարհ, խոնարհ, արհամարհել ինչպես նաև դրանցով բաղադրված բառերում ր-ից հետո գրվում է հ տառը:

Երկհնչյունները յ-ի և ձայնավորի կապակցություններ են (այ, յա, եյ, յե, յի, ոյ, յո, ույ, յու):Սովորաբար գրվում են այնպես, ինչպես լսվում են (մայր, խարտյաշ, թեյ, հայերեն, խոյ, յոթ, ձյուն, ալյուր և այլն):

ա) Յա երկհնչյունը կարող է ցրվել իա և եա տառակապակցություններով , օր՝ հրեա

բ) Բառասկզբի յե երկհնչյունը գրվում է ե տառով (օր.’ եղևնի):

գ) Յո երկհնչյունը կարող է գրվել իո (օր.՝ ռադիո):

Երկու ձայնավորների միջև սովորաբար լսվում է յ ձայնակապ (օր.՝ արքայի գրեի): Յ ձայնակապը գրվում է ա-ից և ո-ից հետո (օր.՝ ծառայել, գոյություն): Գրվում է նաև այն դեպքում, երբ յ-ն արմատական հնչյուն է: (օր.՝ թեյ— թեյել): Մյուս դեպքերում չի գրվում (օր.՝ կանչեի, թիավարել, բուի):

2. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:

Աշակերտ

բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցումներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:

Առաջնորդ

գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:

Միջնապատ

դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:

Ժամակ

ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:

Դատավոր

զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:

Հիշողություն

Leave a Reply