Մայրենի

  • Մայրենի

Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտով հոսող առուն փայլելու աստիճան հղկել էր նրա կողքերը, որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:
Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև, մինչև հայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: Ով ասես, որ չէր անցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների պճնազարդ  երկարաճիտ կոշիկները, էլ մեխերով գամված գյուղացիների ամուր մաշիկները:Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նա մինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով:Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ բլրակին, որի վրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ու տարբեր խոտերի բուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան ապարդյուն երազել կորցրած հանգստությունը վերադարձնելու  մասին: Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Առաջադրանքներ

1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ 

հղկել-հարթել

լայնարձակ-լայն

պճնազարդ-պերճազարդ

ամուր-պինդ

մաշիկ-կոշիկ

աղտոտել-Կեղտոտել

ապարդյուն-Անօգուտ

2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Առակի ասելիքը նրանում է որ պետք չէ հեռանալ լավ բաներից և հետո հետ ուզել։

3.Բացատրիր հետևյալ տողը՝ 

Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:

Ասելիքը նրանում է որ պետք չէ հեռանալ լավ բաներից և հետո հետ ուզել, այլ պետք է պահպանել։

4.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ 

քանոն-գրենական պիտույք, երգչական գործիք

այր-քարայր, տղամարդ

աղա-աղալ, տեր

5.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:

Ջրի գին-մատչելի

կրակի գին-թանկ

անկողին ընկնել-հիվանդանալ

պոչը քաշել-փախչել

ոտքերն ընկնել- խնդրել

աչքը ջուր կտրել-կարոտել

6. Գրի՛ր տրված դարձվածքների հոմանիշ դարձվածքը:

Լեղաճաք լինել-սիրտը կանգնել

Արյունը գլխին խփել-խիստ զայրանալ

Աչքը ջուր կտրել-կարոտից սպասել

Կյանքի թելը կտրվել-Մահանալ

Ոտքերն ընկնել-խնդրել

Leave a Reply