Մայրենի

  • Մայրենի

«Երկրագործի ընթերցարան»

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Օրը մթնեց
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Կալերի մեջ ծղոտաբույր
Թիկնոցը հագած
Նինջ էր մտնում ամառային
Օրը վաստակած:

Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար
Մի ծերատ լուսին…

Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ:

Նստում էին ու սպասում
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը զրնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցնում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…

Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխատավոր մի գերդաստան
Պարզ ու միամիտ…

Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

  • Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:

Չկա

  • Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:

Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ,
Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր:
Կբաբախե սիրտն հողին իրենց բրդոտ կրծքին տակ,
Ու իրենց լայն երակին մեջ կհորդի արեգակ:
Երբ որ քալեն` մայր երկիրն իր արգանդեն կսարսռա.
Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հսկա:
Գլուխն իրենց, զոր կհակեն առջևը սուրբ խորանին,
Պսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:
Ակոսներուն մեջ անոնա խինդ կցանեն, և Աստված
Իրենց ճակտին ակոսեն բարություններ կհնձե:
Ավիշներու հոսուն երգն անոնք միայն են լսած:
Եզին շողիքն ի´նչ փույթ, թե իրենց ձեռքերը կօծե,
Եվ ախոռի հետ կուգա իրենց նախշուն լոդիկեն.-
Նախ անոնց լայն ափին մեջ կծլին սերմերն համորեն:

  • Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:

գարշապարնուն -Ոտքի կրունկ

 խորան-Փոքրիկ սենյակ բեմի երկու կողմերում

  • Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:
  • Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ,
  • Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր:

Leave a Reply