Մայրենի
Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
1. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ:
լեցուն-լիքը
մառան-նկուղ
տարափ-հորդ անձրև
2. Յուրաքանչյուր քառյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսինն է:
1-ին քառյակ մրգառատ/ինչպիսի/ աշուն
2-րդ քառյակ դեղին/ինչպիսի / աշուն
3-րդ քառյակ անձրևոտ/ինչպիսի/ աշուն
3. Նկարագրի՛ր քո աշունը, ինչի նման է, ի՞նչ գույն ունի, ի՞նչ համ ունի, ի՞նչ հոտ ունի, ի՞նչ ձև ունի, ի՞նչ մտքեր ունի:
Իմ աշունը դեղնականաչ, սիրուն և հետաքրքիր է։
Leave a Reply