Մայրենի
Բանաստեղծությունները վերհիշի՛ր կամ սովորի՛ր անգիր, եթե չգիտես:
1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարությունների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն կառույցները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցումներ (անցնել):
Ըստ հունական ավանդույթի (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ելքը (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս թագավորը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:
2. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Օվկիանոսի խորքերում (խոր) հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայման (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացումների (միանալ) քայքայումը խորքից (խոր) մեծանում է:
Leave a Reply