Մայրենի
1. 136. Ընդգծված բառերը հանի՛ր նախադասություններից և փորձի՛ր հասկանալ, թե ինչ իմաստ են հաղորդում:
Իրոք, ի՜նչ դժվար է անհույս սպասելը:
Իհարկե, լսելու է մինչև վերջ ու անպայման տալու է ուզածդ, մի՛ կասկածիր:
Երևի գիշերն է եկել, թե չէ երեկ տեսած կլինեի:
Հավանաբար լսել եք այդ անունը:
Գոնե ավերակները գտեք, այլապես ոչ մեկը չի հավատա:
Մի՞թե այդպես էլ ոչինչ չեն գտնելու առասպելական տաճարից:
Ինչևէ, վերջապես կարող ենք գնալ:
Ընդգծված բառերը իմաստ են տալիս նախադասությանը։
2. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կամ եղանակավորող բառեր կոչվում:
Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:
3.Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:
ա) Պապ բ) Հովհաննես Թումանյան
երգիչ Արշակ Երկրորդ
ձիապան նվագախումբ
աղջիկ Ձենով Օհան
լուսնյակ Հայաստանի Հանրապետություն
4.Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:
Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:
Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:
Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:
Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:
Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:
Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:
Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:
Գրքի անունները գրվում են չակերտներում։
Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերուլթյունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:
Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:
Leave a Reply