Մայրենի
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է։
Ինչ—որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է։
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ո՞ւմ և ինչու,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ախ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է։
1. Մգեցված բառերը բացատրի՛ր:
տագնապ-վախի զգացում
սարսուռ-Դող
Հավքը-թռչուններ
քարայրն-քարանձավ
Շանթը զարկել-կայծակը զարկեց
2. Ի՞նչ է նկարագրված բանաստեղծության մեջ, արձակ շարադրի՛ր:
Նկարագրված է, որ ամպամած օր է ներքևում ձոր է վերևում մութ երկինք, թռչունները մրսում են, քարանձավը փշաքախվել է քամուց, կայծակը խբել է ամպին նրան ցավոտ է։
Leave a Reply