Մայրենի
1. Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Գիրք-գրքեր
ի-ն դարձավ ը
առու-առվի
ու-ն դարձավ վ
ծաղիկ-ծաղկով
ի-ն սղվեց
լուսին-լուսնից
ի-ն սղվեց
երկինք-երկնքից
ի-ն սղվեց
ջուր-ջրով
հեռագիր-հեռագրից
ի-ն դարձավ ը
Կարդա՛
Միավանկ բառին (արմատին) արմատ, ածանց կամ վերջավորություններ ավելանալիս նրա մեջ մտնող ձայնավորը կամ երկհնչյունը կարող է փոփոխվել կամ սղվել, այսինքն՝ հնչյունափոխվել (օրինակ՝ սիրտ — սրտամոտ, սրտոտ, սրտեր):
Եթե արմատ, ածանց կամ վերջավորություն ավելանում Է բազմավանկ բառին, հնչյունափոխության ենթարկվում է նրա վերջին վանկի ձայնավորը կամ երկհնչյունը (օրինակ՝ դարբին — դարբնոց, դարբնի):
2. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:
Աշխարհեաշխարհ, աշխարհակալ, շնորհավորել,
հ-ն գրվում է բայց չի լսվում
3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Քո չքնաղ ծաղկի բույր է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
Ասիա երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասյա երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Սոֆիա գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆյա գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)
Leave a Reply