Մթնշաղ

  • Մայրենի

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,

Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 
  • Մթնշաղ-վերջալույս
  • խոհուն-Լուրջ
  • անձավ-այր
  • նինջ-քուն
  • խորհրդավոր-Գաղտնիքներ պարունակող
  • անսահման-Սահման չունեցող
  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:

Բանաստեղծությունը կոչվում է մթնշաղ որովհետև բանաստեղծության մեջ մթնշաղ էր։

  • Գրավոր վերլուծի՛ր բանաստեղծությունը, ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված: 
  • Բանաստեղծության մեջ ասվում է,որ հեղինակը երբ տեսնում է մթնշաղ սկսում է երազել

Leave a Reply