Մթնոլորտ
Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:
Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:
Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:
Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու, անաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:
Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանսպորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ավելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օզոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպանության խնդիրը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղտոտելն է:
Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, որոնք չեն աղտոտում մթնոլորտը:
Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղտոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավտոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստացնում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդություններ, վնասում նյարդային համակարգը:
Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտրանսպորտի արտանետումներով:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:
Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
- Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:
Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:
Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
- Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:
Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն:
- Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:
Չգցել գետնին աղբ, չկեղտոտել բնությունները։
- Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:
մեծ քանակի աղբ և մեքենաներ կոտրված։
Leave a Reply