Նուկիմ քաղաքի խելոքները

1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

Ափ առնել –հավաքվել

Պատգամ գնալ-լուր տանել

Մի կշեռք-մի կիլոգրամ

Իմաց տալ-իմանալ

Հաշիվը տեսնել-հաշվել

Խելքի մոտ բան-խելքին մոտիկ

Գլուխ տալ մեկին և բարև բռնած կանգնել-խոնարհվել և գլուխը կախած կանգնել

Վրա պրծնել-հարձակվել

Խելքի չափը տեսնել-խելաթիության աստիճանը որոշել

2.Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը

Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ. Գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում էլ մնացողը չենք։

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում, նիզակը տնկում են գետնի մեջ, իրենք էլ պառկում են նրա շուրջը, միամիտ քնում։ Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է։

Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է՝ երկու ձմեռ, մեկ ամառ։ Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես։

-Տղե՛րք, առաջ ոտավորը ուտենք չփախչեն՝ չփախչեն, անոտը մեր ծառան

6. Կարդա՝ այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում գուշակիր այդ հանելուկները։

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար, մեկէլին գցեցիր՝ մեկ արծաթ. էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք՝ մեկ արծաթ. էն բանը, որ քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ՝ երկու արծաթ։ Պղպեղ և շաքար

7.Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ։

Զգում ես, բայց չես տեսնում,
այն մազերդ է խառնում։

Կարդա՛ հեքիաթի առաջին պարբերությունը։ Քո կարծիքով, ինչո՞ւ հայտնի չէ այդ քաղաքի տեղը։
Իմ կարծիքով հայտնի չէ Նուկիմ քաղաքի տեղը, որովհետև այն գտնվում է Անտարկտիդայում։

Շարունակի՛ր հեքիաթը։

Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են ճանապարհը։ Նրանք շատ ուրախ են։ Վերադառնալուց Նուկիմ քաղաք, նրանք տեսան մի խանութպան։ Խանութպանը գոռում էր բանան- բանան։
Նուկիմցիները հարցրեցին.
— Ուտելու բա՞ն է։
Խանութպանը պատասխանեց.
— Բա ոնց։
Առաջնորդը մի հատ կծում է, փոխանցում է մյուսին, և այդպես մինչև վերջի մարդը։ Համը բերաններն է մնում։ Երբ հասնում են իրենց քաղաք տեսնում են, որ թագավորը ոչինչ փոխել։ Նրանք այնքան մտածեցին և հասկացան, որ թագավորը ոչինչ փոխել չի կարող։

Leave a Reply