Ուսումնական աշուն

,,Ուսումնական աշուն,, նախագծերի քննարկում Զարմանալի աշուն (հեղինակ՝ Չարենց )

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:

-Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:

կորով-եռանդուն

մարտակոչ-Ռազմակոչ

շեփոր-փող

մուժ-մշուշ

գուժել-վատ լուր հաղորդել

2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը արտահայտում է ուրախ տրամադրություն։

3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:

Շրշուն աշուն

4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:

-Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…

Այս քառյակը փոխաբերական իմաստով է և ասում է որ ծառերը չէին հանձնվում անձրևից։

5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի: 

Հևաց-տխրեց

թվաց-նմանվեց

բերեց-ցույց տվեց

բացվեց-կանգնեց

6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:

Աշունը եկավ աշնան մասին երգերով և ստեղծագործություններով։

7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր քառյակ:

Աշունը եկավ տխուր,

Բայց սիրուն հիմքերով,

Աշունը բերեց համեղ մրգեր,

Աշունը շատ հետաքրքիր է։

Leave a Reply