Պատմություն
Արտավազդ Բ-ն հայոց գահին բազմել է պատմական բավականին խառնակ ժամանակաշրջանում, երբ Հռոմեական հանրապետությունը
և Պարթևստանի հարաբերությունները գտնվում էին ծայրահեղ իրավիճակում, իսկ Մեծ Հայքը գտնվում էր նրանց մեջտեղում։ Նա ունեցել է հռոմեամետ կողմնորոշում՝ Արտաշատի պայմանագրից ելնելով
Արտաշես 2-րդը ևս պայքարում էր հայաստանի անկախության համար: Հայ-պարթևական միացյալ բանակը Արտաշեսի գլխավորությամբ մտավ Հայաստան և մի քանի ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին` նրանց դուրս շպրտեց երկրից:
Տիգրան 3-րդը իշխեց Ք. ա. 20-8 թթ.: Տիգրան 3-րդը նախապես պայմանավորվածություն ուներ հռոմեացիների հետ, որ պետք է հաջորդ թագավորին էլ նրանք նշանակեն: Բայց այդպես չեղավ, Տիգրանին հաջորդեց նրա որդին՝ Տիգրան 4-րդը: Հռոմեացիները չէին հաշտվում այս մտքի հետ: Նրանք Ք. Ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ 3-րդին, ով Արտավազդ 2-րդի՝ պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա խիստ հռոմեասեր էր, որի պատճառով էլ հայերը նրան գահընկեց արեցին և Ք. ա. 2 թ. կրկին գահ բարձրացավ Տիգրան 4-րդը քրոջ՝ Էրատոյի հետ միասին:
Արտաշեսյան վերջին թագավոր Տիգրան 4-րդը զոհվեց լեռնականների հետ պատերազմում, իսկ նրա քույրը՝ Էրատոն հրաժարվեց գահից, որով էլ վերջ դրվեց Արտաշեսյանների արքայատոհմին:
Leave a Reply