Պատմություն
Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :
Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ պարտիատներից և հելոտներից:
Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին, սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով:
Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Ունեին իրենց ընտանիքը և փոքրիկ տնտեսությունը: Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից: Նրանք պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել սահմանված չափի հարկ՝ բնամթերքով:
Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:
Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Ըստ ավանդույթի՝ նրանք սերում էին հերոս Հերակլեսից: Արքաների իշխանությունը ժառանգական էր:
Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:
Պետության հզորության հիմքը բանակն էր:
Հին Սպարտայի ռազմիկները համարվում էին ամենա անվախ, քաջարի, ուժեղ զինվորներն աշխարհում:
Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:
Սոլոն: Ք.ա. 594 թ. Սոլոնը բարենորոգումներ ձեռնարկեց: Նա վերացրեց պարտային ստրկությու նը: Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, որոնք ստրկության էին վաճառվել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին:
Պիսիստրատ: Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի:
Կլիսթենես: Կլիսթենեսը շարունակեց իր նախորդների բարենորոգումները: Նա դարձավ ժողովրդավարական կարգերի իրական կերտողը: Կլիսթենեսը Ք.ա. 506 թ. Ատտիկայի տարածքը բաժանեց վարչական տասը շրջանների:
Leave a Reply