Պատմություն

  1. Թվարկեք մարդու առաջացման վարկածները/ կրոնական, գիտական տեսանկյունից/

1.էվոլյուցիա

Ըստ այս տեսության կյանքն առաջացել էր երկրագնդի վրա մանր օրգանիզմներից՝ բարենպաստ պայմանների առկայության պայմաններում։

2. Մարդուն ստեղծել է Աստված

Ըստ այս տեսության մարդուն ստեղծել է Աստվածը։ Այս տեսությանը հավատում է մարդկանց մեծ մասը։

3. Տիեզերական փոշի

Կա վարկած, ըստ որի տիեզերական փոշին եկել է երկիր մոլորակ և այն ևս ենթարկվել է էվոլյուցիայի, որի արդյունքում առաջացել է մարդը։

4. Ուրիշ մոլորակի տեսություն

Ըստ այս վարկածի մարդիկ սկզբում ապրել են ուրիշ մոլորակում։ Այդ մոլորակի ոչնչացման պատճառով մարդիկ, ովքեր չեն մահացել, եկել են երկիր մոլորակ։

5. Այլմոլորակայիններ

Վարկած կա, որ այլմոլորակայինները բջիջները դրել են երկիր մոլորակի վրա և սկսել են դիտարկել, թե ինչպես կզարգանա այդ բջիջը։ Հնարավոր է, այդպես է ստեղծվել կյանքը երկիր մոլորակի վրա։

Ինձ թվում է, որ երկնքում եղել են բջիջներ որոնք տիեզերքով թռչելով հասել են երկիր մոլորակ և սկսել են զարգանալ ու դառնալ մարդ։

Leave a Reply