Պունական պատերազմ

Ես նայեցի այս տեսանյութը և հասկացա, որ տեսանյութը Հռոմի պատերազմների մասին էր։ Ք.ա 270 թվականին երբ հռոմը ահագին մեծ էր նա չեր ուզում կանգնել և նրա պլաններում Սիցիլիան գրավելն էր։ Սիցիլիան Իտալիայից մի քիչ հեռու մի կղզի էր։ Հռոմը նրան ուզում էր գրավել։ Բայց Կարֆագենը չթողեց նրան դա անել։ Կարֆագենը հյուսիսային աֆրիկայի ամենահարուստ երկրներից էր։ Եվ այդպես երկու հզոր երկրների մեջ սկսվեց պատերազմ։ Հռոմեացիները Կարֆագենի բնակիչներին ասում էին Պուն և այդ պատճառով այդ պատերազմի անունը Պունական պատերազմ էր։ Հռոմը որոշեց ստեղծել մի քանի զինվորական նավ։ Այդքանը ոչ բոլորի համար հերիքեց, բայց Հռոմը մի քանի հաղթանակ շահեց։ Առաջին Պունական պատերազմը տևվեց 23 տարի։ Այդ պատերազմի ջամանակ Կարֆագենը պարտվեց և փող պետք է տար Հռոմին։ Սիցիլիան արդեն Հռոմինն էր։ Այդ պատերազմին հաջորդեց երկրորդ Պունական պատերազմը։ Կարֆագենի զորքը ղեկավարում էր Հաննիբալը։ Հաննիբալը շատ խորամանկ էր և նա մոտեցավ հռոմին Ալպիի միջով։ Ամենավերջում հաղթանակը տարավ Հռոմը, իսկ դրանից առաջ նրանք որոշեցին ընկերանալ։ Ես նայեցի տեսանյութը երկու անգամ և հասկացա, որ Հռոմը եղել է շատ հզոր պետություն։ Նա վերջիվերջո հաղթել է Կարֆագենին։

One Comment

Leave a Reply