Սահադաշտում

  • thumbnail_Image

Մենք այսօր գնացել էինք սահադաշտ սահելու։

Մենք գնացել էինք Երևանի քաղաքապետարանի գեղասահքի մարզադպրոց։ Գնացինք ոտքով։ Դա մեզ համար նախավարժանք էր։ Ներսում շատ ցուրտ էր, բայց մենք շարժվում էինք և տաք էինք մնում։ Բոլորը ամենաքիչը մեկ անգամ ընկան։ Ես սահել գիտեմ, բայց վաղուց չէի սահել ու վատ էի սահում։։ Մեր միջից ամենալավը սահում էր Մհերը։ Մենք սահեցինք մոտավորապես 2 ժամ և վերադարձանք դպրոց էլի ոտքով։ Ես սիրում եմ սահել ու հաճույքով էլի կգնամ։

One Comment

Leave a Reply