Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

  • Մայրենի

Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։

Երբ ես եկա այս դպրոց, ես սովորեցի լողալ, ընկերներ ձեռք բերեցի, ինձ շատ դուր է գալիս սովորել Հարավային դպրոցում։

Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում, կցել նաև լուսանկար)։

Ես սիրում եմ Արևմտյան դպրոցի լողավազանը, մենք այնտեղ լողում ենք։

Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի (Հարավային դպրոց՝ 4-5-րդ դասարաններ, Միջին դպրոց՝ 6-րդ դասարան)(պատում և ռադիո)։

Ես մեր դպրոցում սիրում եմ լանջին նստել, խաղալ, շատ հավես է անցնում երկարօրյան լանջի վրա։

Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։

Մեր դպրոցում աշխատում ենք համակարգիչներով, մենք լողում ենք մեծ լողավազանում, մենք հեծանիվ ենք վարում։

Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում (ներկայացնում եք Power Point ծրագրով)։

1.Մենք մեր դպրոցում հեծանիվ վարել ենք սովորում և վարում ենք։

2.Մենք մեր դասարանով ուրբաթ օրը գնում ենք փակ լողավազան լողալու։

3.Մենք աշխատում ենք համակարգիչներով։

4.Մենք տեխնոլոգիայի ժամին կավով աշխատում ենք։

5.Մենք մնում ենք երկարօրյա դասերը անելու։

6.Մենք ընտրության դասերին ունենք քանդակ, բույսերի խնամք, մաթեմատիկա, կինոֆոտո և այլն։

7.Մենք դասարաններով տարբեր ճամփորդությունների ենք գնում։

Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։

Ես միայն ոգեշնչվում եմ ընկեր Շամիրամից։ Նա բարի է, նա մեր հայրենագիտության ուսուցչուհին է։ Նա դաս շատ է տալիս, բայց ես հասցնում եմ անել դասերը։

Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։

Մեր ընտանիքում կա 3 սեբաստացի Ես, իմ քույր Աստղը և իմ եղբայր Տրդատը։ Մենք մեդիա կրթությամբ և հեծանվավարությամբ։

Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։

Ես ոչին չեմ ուզի, որ փողեն, բայց կուզեմ որ ավելացնեն փակ լողավազան և 5-ից բարձր դասարաններ։

Հարցազրույց անցկացրու ընկերոջդ հետ կրթահամալիրի մասին(ռադիո)։

 

 

 

 

Leave a Reply