Սուրի և Սամի Արկածները
Ձմռան արձակուրդների ժամանակ ես կարդացել եմ Ազատ Շահինյանի գրած «ՍՈւՐԻ ԵՎ ՍԱՄԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ» գիրքը։
Գիրքը երկու տղաների մասին է, որոնք արտաքնապես իրար հակապատկեր էին, բայց երկուսն էլ իրենց անհաջողակն էին համարում։
Սուրը (Սուրենը) բարձրահասակ ու նիհար տղա էր, ով ծնվել էր մարտի 8-ին՝ կանանաց իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Նրան թվում էր, թե այդ օրը միայն աղջիկներն են ծնվում։
Սամը (Սամվելը) գեր էր ու կարճահասակ։ Նա ծնվել էր փետրվարի 29-ին, որը լինում է չորս տարին մեկ անգամ։
Այս լողլող ու կլոր տղաները իրարից միշտ անբաժան էին։ Գրքում պատմվում է նրանց խենթ ու տարօրինակ արկածների մասին։
Գիրքն ինձ շատ դուր եկավ։ Հիմնականում ծիծաղաշարժ բաներ էին պատահում։ Հավածանս հատվածներից մեկը «Սունդուկի» պատմությունն էր։
Մի անգամ Սուրը որոշել էր ֆոկուս ցույց տալ Սամին, որի ժամանակ պետք է մտներ տանը եղած մեծ սունդուկի մեջ, ապա իր մոտ եղած բանալիով ներիսց բացեր այն ու դուրս գար՝ զարմացնելով Սամին։
Դրա համար նա նախօրոք սունդուկի վրա ներսի կողմից բանալու անցք փորեց։ Բանալին դրեց գրպանը և մտավ սունդուի մեջ։ Սամը փակեց սունդուկը։ Երբ Սուրենը պետք է դուրս գար սունդուկից, չկարողացավ գտնել իր թաքցրած բանալին։ Սամը օգնության կանչեց հարևաններին, բայց նրանք ոչնչով չկարողացան օգնել և ստիպված փականագործի կանչեցին։
Շատ այլ հետաքրքիր արկածներ են պատմվում գրքում։ Գրքի վերջում Սուրն ու Սամը մի քիչ խելոքանում են և որոշում լավ բաներ անել։
Leave a Reply