Տոնածառի մասին
Զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնի, սոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր: Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով: 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականությանհայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը: Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով:
Leave a Reply