Ցախավելի գաղտնիքը

  • Մայրենի

Շատ հին ժամանակ մի թագավոր կարԶորեղ, իմաստուն և շատ էլ արդար: Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.Թեպետ նա ուներ տասներկու որդի,Բայց չէր իմանում, թե որին ընտրի:Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,Ոչ մեկը նրա բնույթը չուներ.Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,Հանելուկի պես մի բան հնարեց.Մի թարմ ցախավել իր առջև դրած,Որդոցը կանչեց և նրանց ասաց.-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,Եվ բավական է, որքան ապրել եմ.Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,Որ ես հենց այսօր կապել եմ տվել.Ձեզնից ով որ կկոտրե սրան,Իմ թագն ու գահը ես կտամ նրան:Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք, Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:
-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:Հետո երկրորդը եկավ, վեր առավ,Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,Բայց ցախավելը չի էլ ծռեցին,Ամենից վերջը փոքրը մոտեցավԵվ իր հոր առջև այսպես խոսեցավ.
-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձելԻմ եղբարց նման իզուր չարչարվել. Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմԴեպի լուսինը, որ նրան բռնեմ.Ջուրը կխեղդե, կրակը կայրե,Ով այս չգիտե, թող նա փորձ անե:Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունինԿա և խելքի ուժ,ինչպես և սրտի,Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,Եթե մասներում միություն չկա.Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,Նրանք անկասկած ուժով կլինինԱյսպես շատ անհատ երբ որ միանան,Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,Թե նրանք խմբով ինչեր են անում.Նրանց պես եթե մարդիկ միանան,Լեռներ կշրջեն, եթե կամենան.Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներՄիացած ուժով կարող են շինել:Ես քո տերության ցրված ուժերը,Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,Աուր կապերով կապած կապահեմ,Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:Եվ այս ասելով՝ նա վեր է առնում, Ավելի կապերը քանդում, արձակում.Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,Ամենի առջև կոտրում զատ-զատ:-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-Քեզ է արժանի իմ թագն ու գահը:Գրկում է որդուն, ճակատը համբուրում,Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-Տալով եղբորը պատիվ և հարգանք.Իմաստուն որդին հասավ մուրազին,
Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:Հեղինակ՝ Ղազարոս ԱղայանԱռաջադրանքներ

1.Բնութագրի՛ր թագավորին:

Թագավորը զորեղ, իմաստուն և արդար էր

2.Քո կարծիքով ո՞րն էր այս պատմության ասելիքը:

Պատմության ասելիքը նրանում էր, որ եթե խելացի լինել, մարդ կարող է հաղթել ամեն ինչ

3.Համառոտ ներկայացրո՛ւ թագավորի փոքր տղայի ասածը՝ քո մեկնաբանությամբ:

Տղան նկատի ուներ, որ ոչ միայն ուժով կարելի է հաղթահարել, այլ խելքով նույնպես

4. Ո՞րն էր ցախավելի գաղտնիքը:

ցախավելը միացված էին իրար և նրանց շատ դջվար էր քանդել

5. Զրույցի իմաստն արտահայտող ասացվածք գրիր:

Թշնամիդ թեկուզ մրջյուն լինի մի արհամարհիր

6. Ո՞ր առակին է նման այս զրույցը: 

Ուս ուսի որ տանք սարեր շուռ կտանք

Leave a Reply