Փոքր Մհեր մաս երկու

Սասունա ճամփին մեկ վանք կար.
Էդ վանքի անունն էլ Մատղավանք էր։
Դավթի թշնամի թագավորներ
Իմացան, որ Մհեր պիտի գա,
Էդ ճամփով էրթա Սասուն,
Էլան, էկան վանահորն ասին.
— Ինչ ժամանակ Մհեր գա, անցնի էստեղեն,
Մարդ ղրկես, մեզի իմաց տա։—
Էնոնց միտք էն էր՝ ճամփան կտրեն,
Մհերին ըսպանեն։—
Որ էկան, մոտեցան վանքին՝ իրիկվա կողմն էր,
Մեկ էլ Քեռի Թորոս կայնավ,—
Էն առաջ կէրթար, Հովան ու Մհեր ետևեն,—
Մհեր որ տեսավ Քեռու կայնել, ասաց.
— Քեռի՛, ինչի՞ կայնար։
Ասաց.— Ջոջ գերաններ թալե, ճամփեն փակեր են,
Որ դուշման գա մեզի բռնի։—
Էդ թալաք վանահոր սարքածն էր։
Էրեր էր, որ Մհեր գերաններ թալելուց բեզրի,
Իջնի վանք հանգստանա,
Դուշմաններ գան, վրա տան։
Մհեր հարցուց. — Ի՞նչ հնարք կա՝ ճամփեն բանանք։

Ասաց.– Հնարքն էն է, որ Դավիթ էստեղ ըլներ
Ես իմ նիզակով կը վերուցի էդ գերաններ,
Էն էլ կ’առներ, կը թալեր դեն։
Մհեր ասաց.— Քեռի՛, դու վերու, ես թալեմ։
Թորոսն էլավ նիզակ էտու՝
Մեկ ջոջ գերան վերուց,
Էտու Մհերին, ասաց.
— Ա՛ռ, էսա էն կողմ թալ։
Մհերն էլ, փաթթվավ գերան,
Տարավ ձորի բերան
Ու ոտքով քշեց անդունդք։
Էդապես մեկ-մեկ գերաններ վերուցին,
Չուր իրիկուն ճամփեն բացին.
Գնացի՜ն առաջ, հասան վանք։
Վանահեր էնոնց մեկ ջոջ սենեկ էտու.
Հաց էդիր որ ուտեն,
Ինքն էլ գողտուկ էլավ,
Խաբար ղրկեց դուշմաններին։
Մհեր, Ձենով Հովան, Քեռի Թորոս
Իրիկնահաց որ կերան, քնան։
Քեռի Թորոս լուսուն շուտ մի զարթնավ,
Իրիշկեց, տեսավ՝ յոթ թագավորի զորք
Էկե, փաթթեր է վանքի բոլոր։
Թորոս որ էդ զորք տեսավ,
Ձեն էտու Մհերին, բոռաց.
— Մհե՛ր, վեր էլի, մեկ դուրս իրիշկի՝
Յոթ թագավորի զորք էկե,
Փաթթեր է վանքի բոլոր։
Մհեր զարթնավ, աչքեր տրորեց,
Ձենով Հովանն էլ էն կողմեն էլավ,
Էկան առջև պատուհան, իրիշկեցին.
Տեսան՝ անտառի ծառներին թիվ կա,
Էն յոթ թագավորի զորքին թիվ չկա։
Վանահերն էլ էնոնց մեջ։—
Մհեր ասաց.— Ես գնացի,
Դուք էլ իմ ետևեն էկեք։
Գնաց, հեծավ իր ձին, քշեց…
Քեռին ու հրողբերն էլ էլան՝
Իրենց ձիանք թամքեցին, քշեցին։
Մհերն ընկավ զորքի մեջ,

Աջո՛ւ էզար, ձախո՛ւ էզար,
Էնպես ջարդեց, քշեց,
Ինչպես քամին մժիկի էրամ։

Քեռին ու Հովան էդ որ տեսան՝
Իրենց եռանդն էլ էկավ.
Մեկ-մեկ բարդի քոքհան արին,
Առան իրենց ձեռ, ընկան մեջ զորքին։
Մհեր որ տեսավ, հարցուց.
— Էդ ի՞նչ կանեք, ծառո՞վ կը կռվիք։
Ասին.— Բան չենք անի, տղա՛,
Տեսանք, որ դու կալի մեջ հաշան կ’անես,
Օրանը ցրիվ կը տաս,
Մենք էլ ափները վրա կը բերենք։

Զորքի քոք որ առան, պրծան,
Վանահոր հետ էկան վանք։
Մհեր մեկ ձեռքով վերուց վանքի գերան,
Մեկէլով բռնեց վանահոր մազեր,
Գլուխ դրեց գերանի տակ,
Գերան թողեց վեր գլխուն, ասաց.
— Էս վանքի անուն ըստուց ետ՝
Մատղավանք չը պիտի ըլնի,
Մատնավանք պիտի ըլնի,
Քանի որ վանահեր մատնություն արեց։
Ու էլան իրեքով էկան դեհ Սասուն։

Առաջադրանքներ․

1․ Ի՞նչ իմաստով է գործածվում «ծուռ» բառը «Սասա ծռեր» էպոսում։  Այդ բառով դարձվածքներ, ասացվածքներ փորձիր գտնել-գրել (չմոռանաս համանունների մասին)։

Սասնա ծռեր էպոսում ծուղ բառը նշանակում է գիժ։

2․ Մհերը ինչպե՞ս հաղթեց թշնամու զորքին։ Դուրս գրիր այդ հատվածները։

Զորքի քոք որ առան, պրծան,
Վանահոր հետ էկան վանք։
Մհեր մեկ ձեռքով վերուց վանքի գերան,
Մեկէլով բռնեց վանահոր մազեր,
Գլուխ դրեց գերանի տակ,
Գերան թողեց վեր գլխուն, ասաց.
— Էս վանքի անուն ըստուց ետ՝
Մատղավանք չը պիտի ըլնի,
Մատնավանք պիտի ըլնի,
Քանի որ վանահեր մատնություն արեց։
Ու էլան իրեքով էկան դեհ Սասուն։

 

3․Ձայնագրիր քեզ դուր եկած հատվածը։

Leave a Reply