Քառօրյա ճամբար Սևանում
Մենք Օգոստոսի 7-ի առավոտյան շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից դեպի Սևան։ Ճանապարհը մոտավորապես տևեց 2 ժամ։
Ճանապարհին կանգ առանք Նոր Հաճնի կամրջի վրա և Հրազդան գետի ակունքի մոտ։
Սևան հասնելով դասավորեցինք մեր իրերը վրաններում։
Նախաճաշեցինք և գնացինք փոխվելու, որպեսզի մտնենք ջուրը։ Երբ լողալը վերջացրեցինք, մեր համար փոքրիկ ավազե ավազան պատրաստեցինք։
Օրվա ընթացքում հավաքեցինք շրջակա միջավայրի աղբը։ Օրվա ավարտին խաղացինք պոկեր և քնեցինք։ Երկրորդ օրը արթնացանք ժամը 6-ին, հագնվեցինք։ Տեսանք, որ ցուրտ է ժակետ ավելացրեցինք ու առավոտյան նախավարժանք արեցինք։
1 անց կես նորից լողացինք։ Հետո աղբ հավաքեցինք։ Հավաքելուց հետո կերանք, ով ուզեց մտավ ջուրը, իսկ ով չէր ուզում պոկեր էր խաղում։
Երրորդ օրը արդեն մեր հյուրերի գալու օրն էր։ Ծով Ալիզե Բանուչյանի կազմակերպած ընթերցանության գիշեր էր լինելու Սևանում։։ Նրանք եկան, մենք մտանք ջուրը։ Հյուրերի հետ խարույկի մոտ երգեցինք։ Հյուրերից մեկը կիթառ էր նվագում, մենք՝ լսում։
Երբ պետք է խարույկ վառեինք մեր վրանի մեծ տղաները որոշել էին գիշերվա ժամը 9-ին թաքուն մտնեին ջուրը լողալու։ Հաջորդ առավոտ մենք Սևանին հրաժեշտ տվեցինք և հետ եկանք Երևան։
Այս չորս օրը հագեցած էր, հետաքրքիր։ Սևանը՝ գեղեցիկ էր ու սառը։ Անհամբեր կսպասեմ եկող տարի նորից Սևանի ճամբար գնալուն։
Leave a Reply