Արմավիրի մասին

  • Capitals_of_Armenia.tif

Հայկազունիներից՝ Արմենակ — Արամանյակը և նրա որդի Արամայիսը, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 21 — 20-րդ դարում Երասխաձորում հիմնեցին Արմավիր քաղաքական կենտրոնը։  Արմավիրը դարձավ Մեծ Հայքի մայրաքաղաք (մ.թ.ա. 330 — 186 թթ)՝ Երվանդունիների օրոք։

Մ.թա. 1890 թ մինչ մ.թ. 4-րդ մինչև 8-րդ դարը Արմավիրն եղել է Մեծ Հայքի կրոնա-մշակութային ԿԵՆՏՐՈՆ:

4-րդ դարից՝ Կամսարականների նախարարական տան կենտրոն-ոստան:

8-րդ դարից Արմավիրը անցնում է Վանանդ-Բագրատունիների տրապետության տակ:
1242 թվ. Արմավիրը Մեծ Հայքի բնակչությամբ չորրորդ քաղաքն էր՝ ուներ 10 հազար բնակիչ:

1242 թվականին թաթար մոնղոլները նվաճեցին քաղաքը, ավերեցին ու թալանեցին Հայոց 3000-ամյա մայրաքաղաքը։

16-17-րդ դարերում՝ վերականգնվել է քաղաքի արևելյան թաղամասերը, սկիզբից՝ Արմավիր և Բլուր անուններով /հետագայում՝ Ղուրդուղուլի և Թափադիպի/: 1719 թ. ՍԱՐԴԱՐ խանը ավելրել է մայրաքաղաքը և նրա քարերից 30 տարիները ընթացում կառուցել է Սարդարապատի բերդը:

Ըստ հայ և օտար պատմիչների ունեցել է տարբեր անուններ՝ Արամայիր, Արամուրիա, Արգիշտի, Արգիշտիխիանա, Արգիշտիխինիլինի, Արգիշտիհինիլի, Արմայիր, Արմավիա, Արմավ(ի) ի-արա, Արմավիր Հին, Արմաուրիա, Արմորիա, Բլուր, «ՙԼքված մայրաքաղաք»-Բլուր, Պլուր — Բլուր/, BLUR, դամբարանավայր, բնակատեղի (ռուս. Плур Պլուր ձևով)։ Արմավիրի տարածաշրջանից և Բլրի մերձակայքից գտնվել են բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։

Արմավիրը /ներկայումս՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղ/ ընկած է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի արևմտյան ծայրամասում, Արաքս գետի հին հունի երկու ափերի երկայնքով, Արմավիր մայրաքաղաքի Բլրի՝ միջնաբերդից դեպի արևելք՝ քաղաքի հիմնական թաղամասերի տարածքների վրա: Գյուղի արևմտյան կողմում Արմավիր հնավայրն է, բնականաբար, գյուղի տարածքները վաղնջական ժամանակներից սկիզբ են առել պատմական բլրի մոտից` ձգվելով դեպի արևելք մոտ 4,5 կիլոմետր երկարությամբ և հարավ — արևելյան կողմերում` 2,4 կմ լայնությամբ:

Leave a Reply