Թռչուններ

Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից: Թռչունները սողուններից հետո հիմնական խումբն են, որոնք ողնաշարավորների մեջ գրավել են օդային տարածքը:

Օդային տարածությունում թռչելու և ակտիվ կենսակերպ վարելու համար թռչունների օրգանիզմը զարգացել է, հարմարվել և բարդացել: Այսպես՝

  • առջևի վերջույթները վերածվել են թռիչքի թևերի,
  • ունեն իսկական միջնապատով բաժանված քառախորշ սիրտ,
  • մաքուր զարկերակային արյուն,
  • թոքերում շնչառական մեծ մակերես,
  • թեթև ոսկրեր,
  • մարմնի մասնագիտացված արտաքին ծածկույթ՝ փետուրներ:

Թռչունները ունեն չոր մաշկ՝ ծածկված փետուրներով: Համեմատած սողունների՝ թռչունները ունեն լավ զարգացած նյարդային համակարգ:

Ենթադրվում է, որ մոտավորապես 150մլն տարի առաջ թռչունները սկիզբ են առել հնագույն սողուններից: