Կարմրահերների միությունը

  • photo_2022-01-03_21-28-22

Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի և Կարմրահերների միության մասին կարդալուց հետո վստահ կարող եմ ասել, որ Շելոկ Հոլմսի մասին նոթերը շատ հետաքրքիր են։ Պատմվածքի հերոսները Շերլոկ Հոլմսն ու բժիշկ Վաթսոնն են։ Հոլմսը դետեկտիվ էր, ով հարցերի օգնությամբ և շատ ուշադիր լինելով դեդուկցիայի օգնությամբ հանցագործություններ էր բացահայտում, իսկ Վաթսոնը նրան օգնում էր ու գրի առնում Շերլոկ Հոլմսի արկածները։
«Կարմրահերների միությունը» ստեղծագործության մեջ Հոլմսին այցելում է կարմրահեր մի մարդ, ով պատմում է, թե ինչպես է հայտարարության հիման վրա ընդունվել աշխատանքի, ապա շատ կարճ ժամանակ աշխատելուց հետո անհայտ պայմաններում դարձել գործազուրկ։ Կարմրահերի պատմվածքը լսելուց հետո, Հոլմսը մի քանի հարց է տալիս նրան։ Այս հարցերի արդյունքում հետախույզը որոշակի մտքի է հանգում ու Վաթսոնի հետ գնում ուսումնասիրելու կարմրահերի տան մոտակայքը։ Նա տան կողքը ոտքով գետնին հարվածելով հասկանում է, որ գետնի տակ դատարկ է, իսկ տան դիմաց գտնվում էր քաղաքի բանկը։ Եվ նա գործը համարեց բացահայտված ու Վաթսոնին պատմեց, որ այդ գիշեր գողերը պատրաստվում են բանկը թալանել։ Իսկ թե ինչպես է նախապատրաստվել բանկի կողոպուտը և ինչպես նրանք դրա դեմն առան, կիմանաք պատմվածքը կարդալով։