Հովհ․ Թումանյան «Թմկաբերդի առումը»

  • Մայրենի

VIII
Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

IX
Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…

X
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույն բառերի իմաստները բառարանի օգնությամբ բացատրեք:

խավարչտին-մռայլ

ահռելի-անտանելի

նազելի-քնքուշ

դավ-դավաճան

  1. Բառակազմորեն վերլուծեք կապույտով նշված բառերը:

չարագուշակ-չար+ա+գուշակ

հաղթական-հաղթ+ական

  1. Գրեք, թե ինչպես եք հասկանում կանաչով նշված արտահայտությունները:

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ=բացվեց առավոտ

Ու հավիտյան էլ մնացին քնած

Դավին անտեղյակ, ցավին անտարբեր=ու հավերժ մնացին քնած ու չզգացին ցավ ու դավաճանություն։

  1. Դուրս գրեք հատվածի ամենալարված պահը:

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

  1. Ի՞նչ է տեղի ունեցել այս հատվածում, համառոտ պատմեք:

Թաթուլ իշխանը երազ տեսավ, որի մեջ վիշապ օձ կար և որը փաթաթվել էր բերդին, իսկ իր կնոջ գլխի փոխարեն վիշապի գլուխ էր։  Թաթուլ իշխանի կինը դարպասները բացեց և դարպասները դղրդացին և բերդը գրավեցին։

  1. Ըստ ձեզ Նադիր շահը Թաթուլի կնոջը թագուհի կդարձնի՞: Պատասխանը պատճառաբանեք:

Ըստ իս՝ Նադիր շահը Թաթուլի կնոջը կդարձնի թագուհի, որովհետև ինքն է կանչել, որպեսզի դարձնի թագուհի։

Leave a Reply