Բայ

Ընդգծե՛ք երեք բայ։

Ա․ արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ,

Բ․ բղավել, ցախավել, հապավել, թել, հողմարգել, համակարգել,

Գ․ կարդալիս, հանդես, քանդես, կերպաս, լողաս, վաղահաս։

2.       Ընդգծե՛ք հարակատար դերբայի երեք ձև։

Երգող, գրկած, նստոտել, բազմած, հրավիրված, կռվելիս, լրագրող։

3.       Ընդգծե՛ք առաջին դեմքի երեք բայաձև․

Չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա։

4. Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:

Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Մի խարխուլ ջրհոր գտան: Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում:

    Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում.
-Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ…
 Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուրմ հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել:
Հանկարծ նա փտշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին.
-Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ…
Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել: