Սերմերի մասին

25/10/2022

Ծաղկից առաջանում են բույսի պտուղները և սերմերը:

Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր:

Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում:

Սերմը իր մեջ պարունակում է ապագա բույսի կենդանի սաղմը:

Սերմերում ևս կուտակվում են սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են սերմի սաղմին ծլելու և աճելու համար:

Մեզ լավ ծանոթ ցորենի, եգիտացորենի չոր սերմերը հարուստ են սննդանյութերով: Այդ պատճառով մարդը դրանք օգտագործում է որպես սննդատեսակ:

Սերմերը միմյանցից տարբերվում են ձևով, չափով, գույնով, տարածման եղանակով: