Առակ
Կար ու չկար,
Մի մոծակ կար:
Բզզոց, Դզզոց,
Եկավ
Նստավ
Ճակտին վըրան.
Բացավ բերան,
Հանեց իր փուշ
Ու եկավ կուչ.
Ձայնը կտրեց,
Ինծի խաբեց.
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց
Նշան դրավ,
Ելավ, թռավ:
Մոծակ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս
Իմ ճակատին
Դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է
Բայց ինձ լսե՝
Սազով
Նազով
Ձայն եմ տալիս,
Այնպես գալիս:
Զգուշացի՛ր
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից:
1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:
Մոծակը չարաճճի էր։
2. Բացատրի՛ր այս տողերը՝ Զգուշացի՛ր Դու մլակից,Որ կրծում էԿաշու տակից:
Պետք է զգույշ լինել մոծակներից, նրանք կծում են։
3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Որ պետք է ուշադիր լինել
Leave a Reply