Երգում է քաղաքն…
Երգում է քաղաքն իր երգն առօրյա,
Իսկ ես — մտածկոտ, տրտում ու լռին —
Կանգնել եմ ահա կամուրջի վրա
Եվ նայում եմ հորդ, հեռացող ջրին։
Նայում եմ տարված, մոռացված, անթարթ։
Վազում են, վազում ջրերը անվերջ։
Փրփուրի միջից ահա մի նայադ
Ինձ ձեռքով արավ և իր մոտ կանչեց։
Որպես մանկական կապույտ երազում—
Խառնվեց ահա ճերմակ փրփուրին.
Եվ թվում է, թե կամուրջն է վազում,
Որ հասնի անդարձ հեռացող ջրին…
Առաջադրանքներ՝
- Դուրս գրեք ութ ածական:
Առօրյա, մտածկոտ, տրտում, լռին, անթարթ, տարված, անվերջ, կապույտ
- Բառարանի օգնությամբ բացատրեք կարմիրով նշված բառերը և սովորեք։
տրտում-տխուր
հորդ-առատ
նայադ-գետային ջրահարս
- Ի՞նչ մտքեր եք ունենում բանաստեղծությունը ընթերցելիս։
Ես ոչ մի միտք չունեցա ընթերցելիս
- Դուրս գրեք ամենատպավորիչ նախադասությունը և մեկնաբանեք։
Նայում եմ տարված, մոռացված, անթարթ այս նախաթասությունը ինձ համար շատ գեղեցիկ է գրված
- Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։
Leave a Reply