Երկու արաբների պատմությունը

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. “Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես”:

 

Վ. Սարոյանի  «Երկու արաբների պատմությունը» հարցում դասարանում: Գրել՝ ինչ սովորեցրեց առակը, անծանոթ բառերը դուրս գրել, բառարանով բացատրել: Ինձ առակը սովորեցրեց որ մեծ մեծ չի կարելի խոսել։

Փառասիրությամբ-Սնափառությամբ

 

Վ. Սարոյանի  «Երկու արաբների պատմությունը»  տեքստից դուրս գրել 6 հատ Ե-ով սկսվող և 4 հատ Ո-ով սկսվող բառեր, հաշվել դրանց հնչյուններն ու տառերը:

որոնցից-7տառ 8հնչյուն

որսալով-

որ-2տառ 3 հնչյուն

որ-2տառ 3հնչյուն

Երբ-3տառ 4հնչյուն

ետևից-5տառ 7հնչյուն

եմ-2տառ 2հնչյուն

եմ-2տառ 2հնչյուն

ես-2տառ 3հնչյուն

երբ-3տառ 4հնչյուն

Leave a Reply