Ծիծեռնակ

  • Untitled

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛երգում,
Ամեն միշյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛երգում,
Ամեն մի շյուղկպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերըև բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

Արյունարբու-գիշատիչ

Դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։

Շյուղ-ծղոտ

Բույն-որջ

Ավերակ-քարուքանդ

Կպցնել-փակցնել

Սնուցած-սնել

Արյունարբու-դաժան

Կրկին-նորից

Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։

Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։ Հայտնի 179, Հայաստանի Հանրապետությունում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։

Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քոբլոգում։

Untitled

Leave a Reply