Մայրենի
1. Յուրաքանչյուր շարքից մեկ բառ ընտրի՛ր և կազմի՛ր բառակապակցություններ: Ստացված կապակցությունների մեջ ո՞ր բառերն են փոփոխվում:
Ա. Ծով, կյանք, ընկեր, լեռ, տարի, գիշեր:
Բ. Մինչև, մասին, առանց, մեջ, բացի, հանուն, փոխարեն:
2. Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը: Գտի՛ր ո՞ր բառն է թելադրում գոյականների ձևը:
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):
Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:
Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:
Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:
Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:
Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:
3. Նախադասություններն ավարտի՛ր:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած ես սոված էի:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ հինգի համար ձեռնտու:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց մենք փայտ ունեինք:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև մեկ ափսեն քիչ է:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և անիմաստ:
4. Համացանից գտի՛ր տեղեկություններ Չարենցի մասին, կարդա՛ և բլոգումդ ներկայացրո՛ւ հինգ հետաքրքիր փաստ Չարենցի մասին:
Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
3. Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.- Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…
4. Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, կարդացեք երեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:
2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:
3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:
Leave a Reply