Մայրցամաքներ և օվկիանոսներ
Օվկիանոսները չորսն են՝ Հյուսիսային սառուցյալ, Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսները: Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է: Այդպես է անվանել ծովագնաց Ֆեռնան Մագելանը՝ առաջին եվրոպացին, որը կտրել անցել է Խաղաղ օվկիանոսը: Խաղաղ օվկիանոսը նաև ամենախորն է:
Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն է:
Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչվում են մայրցամաքներ:Մայրցամաքները վեցն են՝ Եվրասիա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Անտարկտիդա, Ավստրալիա:Ամենամեծը Եվրասիան է: Այս մայրցամաքում է գտնվում մեր հայրենիքը՝ Հայաստանը: Միակ մայրցամաքը, որը ծածկված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է:
Leave a Reply