Մի կալ հակառակ չարի Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։ Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ [...]
20/04/2023
2. Ներկայացրո՛ւ երիտասարդության վերաբերմունքը արվեստի նկատմամբ: Մուտքի մոտ մի կողմում խռնված էին հարյուրի չափ համալսարանական ուսանողներ, մյուս կողմում կանգնած էին երկու կանոնավոր շարքերի բաժանված մի խումբ պատանիներ տասնհինգից մինչև քսան …
19/04/2023
Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին: Մեկը յուր հասակի պատանի էր հնամաշ հագուստով, բայց գլխին նոր գլխարկ: Դեմքի գծերը բուն հրեական էին, աչքերը դեղնագույն, մազերը գրեթե կարմիր, երեսը ինչ որ բծերով ծածկված, սակայն համակրելի: Մյուսին ես շատ անգամ էի տեսել քաղաքի զբոսավայրերում ու թատրոնների առջև: Դա մոտ քսանհինգ տարեկան երիտասարդ էր, այնքան նիհար, այնքան բարակ ու գունատ, որ կարծես մագաղաթից լիներ շինված: Նրա երեսը երկարավուն էր ու նեղ, աչքերը կլոր ու փոքրիկ, կոկորդի ոսկորը դուրս ցցված: Հարթ ու նոսր մազերը, մինչև ունքերը քաշած կակուղ գլխարկի տակից ցած իջնելով, յախույի պես կպել էին բարակ պարանոցին և ընդգրկել կոկորդի մի մասը: Սև սյուրտուկի վրա հագած էր թիկնոցավոր վերարկու առանց աստառի լայն թևերով: Մի ձեռին բռնած էր բազկի հաստությամբ մի դեղնագույն փշոտ փայտ, մյուս ձեռին` անկազմ գրքույկներ ու տեղական լրագրերի համարները: Քո կարծիքով ի՞նչ է գեղարվեստը: Գրածդ տեղադրի՛ր բլոգումդ:Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ: Հազիվ մի քանի րոպե խոսել էինք, երբ ներս մտավ Լևոնի մայրը: Դնելով պարենի զամբյուղը Շեքսպիրի քթի առջև, նա իսկույն ևեթ հարձակվեց որդու վրա: — Էլի փողոցային սրիկաները այստեղ էին, հա՞: Երևի, խորհուրդ ունեիք: Մի շաբաթ է` գլուխս ցավեցնում եք այդ երգչուհու բենեֆիսով: Պարոն, տեսա՞ք, խոմ տեսա՞ք այս անզգամի ընկերներն ովքեր են: Ի՞նչ կարող է սովորել այդպիսիներից: Փուչ, փուչ զավակ……
15/04/2023
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 2. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը: Իմ հետաքրքրությունը այդ պատանու վերաբերմամբ արդեն այնքան մեծ էր, որ աշխատում էի ամեն օր …
13/04/2023
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը: Առաջին օրն անծանոթ շրջապատում զգացի սովորական անհարմարություն, երկրորդ օրն ընտելացա, իսկ մի շաբաթ …
12/04/2023
1. Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ: Նրա հայրը թատրոնի վարսահարդար էր։ Նա շատ էր սիրում իր ընտանիքը և փող էր աշխատում հաց գնելու համար։ Երբ նա սիրահարվեց [...]
07/04/2023
Դուրս գրել հատվածներ, որտեղ, քո կարծիքով, գլխավոր միտք կար արտահայտված։ 2081 թիվն էր, երբ վերջապես բոլոր մարդիկ հավասար դարձան։ Մարդիկ հավասար էին ոչ միայն Աստծո առաջ, օրենքի առաջ, այլև հավասար [...]
06/04/2023
Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի ,,Ծառերը,, պատմվածքը:1. Լավը չես, մեջդ վրեժ չկա. մեկնաբանի՛ր միտքը: Իմ կարծիքով այս մտքի մեջ ասվում է, որ եթե մարդը ուզում է ինչ-որ մեկից վրեժ լուծել ուրեմն …
04/04/2023
Բնութագրի՛ր հաստլիկին: Հաստլիկը բարի և շատ հոգատար մարդ էր և նա կարևորում էր մարդկանց։Բնութագրի՛ր նիհարին: Նիհարը շատ նախանձ մարդ էր և նա նույնիսկ չուրախացավ իր հին ընկերոջ համար…
21/03/2023
NO MORE POSTS TO SHOW